Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարոզարշավն ընթացել է երկու ուժերի՝ միմյանց վրա ցեխ շպրտելով

Քաղաքականություն
qaroz-maroz

ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ձեւավորված «ՔՈ» ՍԴ կուսակցությունն  օգտագործելով որոշակի քարոզչական տեխնոլոգիաներ, կարողացել է ճանաչելի դառնալ: Այսօր քարոզարշավի վերջին օրը՝ ամփոփելով 12-օրյա ընտրարշավը, նշեց կուսակցության մամուլի քարտուղար Միքայել Նահապետյանը: «Այսօր մենք բավականաչափ ճանաչում ունենք եւ մենք քաղաքացիներից կստանանք այնքան քվե, որքանի վստահությունը կվաստակենք: Մենք չէինք կանխատեսում գաղափարական պայքար: Մեր ասելիքը սոցիալական պետության կյանքի կոչելն է: Մենք ներկայացրել են տնտեսական զարգացման մեր ծրագիրը»,-ասաց Նահապետյանը: «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանն էլ նշեց, որ քարոզարշավի ժամանակը շատ քիչ էր: Վարդանյանի խոսքով՝ որոշ քաղաքական ուժերի համար քարոզարշավը սկսվել էր ոչ թե նոյեմբերի 26-ին, այլ դրանից մեկ շաբաթ առաջ: «Եւ դա իրականում այն ուժերն էին, որոնք նախկինում մեղադրել են իշխանություններին նման գործելաոճի եւ պահվածքի համար: Ըստ էության ամբողջ քարոզարշավն ընթացել է երկու ուժերի՝ միմյանց վրա ցեխ շպրտելով: Ես սա սխալ եմ համարում, որովհետեւ քաղաքական միավորը հանրությանը պետք է ներկայանա իր ծրագրերով, իր անելիքներով, ոչ թե մեկը մյուսին պախարակելով»,-ասաց Թեհմինա Վարդանյանը: