Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աղետի գոտի» հասկացությունը կվերանա միայն 2020 թվականի վերջում

Քաղաքականություն
55555555

ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչեւ 2020 թվականի տարեվերջ ավարտին հասցնել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած թվով 542 ընտանիքների նկատմամբ ձեւավորված պետական պարտավորությունների կատարումը: Շահառու ճանաչված 5381 ընտանիքից 4839 ընտանիքի (շահառուների 90%) բնակարանային խնդիրը լուծվել է 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին: