Դեկտեմբերի 8-9-ին բանկերը կաշխատեն

Դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով դեկտեմբերի 8-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ:

Վերջիններս կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ և անկանխիկ վճարումների սպասարկումը: Դեկտեմբերի 8-ին աշխատող առևտրային բանկերի մասնաճյուղերի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն