Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է էստոնացի գործընկերոջը

Միլանում ԵԱՀԿ նախարարական համաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր էստոնացի գործընկերոջ՝ Սվեն Միկսերի հետ։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ ընդգծելով երկկողմ օրակարգն առավել հարստացնելու  և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու երկկողմ պատրաստակամությունը: Այս առումով զրուցակիցները որպես գերակա ուղղություններ առանձնացրեցին բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտները և կարևորեցին տվյալ ուղղություններում փորձի փոխանակման հարթակների ձևավորումն ու համապատասխան ծրագրերի նախաձեռնումը:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ԱԳ նախարարի պատոնակատարը ներկայացրեց կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ գրանցած շոշափելի ձեռքբերումները և դրական տեղաշարժերը՝ այս գործընթացում որպես կարևոր հանգրված ընդգծելով արդար և միջազգային չափանիշներն համապատասխան ընտրությունների անցկացումը:

Կողմերի ուշադրության կենտրոնում էին միջազգային հարթակներում և միջխորհրդարանական ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները։

Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությանը։ Զրուցակիցները համակարծիք էին, որ Արևելյան գործընկերությանը 10-ամյա հոբելյանը լավ հանգրվան է գնահատելու այս ձևաչափով արձանագրված ձեռքբերումները և նախանշելու առկա փոխգործակցությունը նոր բովանդակությամբ լրացնելու հեռանկարները: