Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր 1988-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցն է

Կարևոր լուրեր Հասարակություն
3f0d1e262a5fe71ea6fbe01dc88bf958

30 տարի առաջ այս օրը՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանում խոշորագույն աղետ եղավ. տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպեին Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնացին անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասամբ ավերվեց ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։  Սոսկալի իրադարձությունից անցել է 30 տարի, սակայն, դեռ կան տնակներում բնակվող աղետյալ ընտանիքներ։ Այսօր, ի դեպ, Մայր Աթոռի մկրտարանում տեղի կունենա երկրաշարժի զոհերի հոգեհանգստյան կարգ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, իսկ կառավարությունը Գյումրիում արտահերթ,արտագնա նիստ կանցկացնի։