Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Պաշտոնական
lars

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առակա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Սարավան-«Զանգեր» (տեսանելիությունը՝ 30 մ), «Չայնիի ոլորաններ»-Հրազդան, Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին (տեսանելիությունը՝ 20 մ) մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առակա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: