Շինարարության արդյունքում ճանապարհը գրեթե անանցանելի է դարձել (տեսանյութ)

M6 ճանապարհը վերանորոգող շինարարները աշխատանքները սկսել են նաև Ալավերդու վարչական տարածքում: Հատկապես Սանահին կայարանից մինչև Սարահարթի կամուրջ հատվածում, որտեղ ասֆալտի հին շերտն արդեն հեռացվել է, հսկայական ջրափոսեր են առաջացել, բազմաթիվ անհարմարություններ ստեղծելով հետիոտնի ու վարորդների համար: Ձմռան ամիսներին շինարարական աշխատանքներ այստեղ չեն իրականացվելու, հետևաբար առաջացած փոսերն ավելի կմեծանան, իսկ երթևեկելն ավելի կդժվարանա:

Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում