Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկի» գլխավոր մարզիչը որակազրկվել է մինչեւ մրցաշրջանի ավարտը

Սպորտ
a1hff-kargapahakan-6.12.

Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Ըստ ԿԿ-ի որոշման Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը որակազրկվել է մինչեւ 2019թ մայիսի 31-ը, «Գանձասար-Կապանի» հետ խաղում մրցավարի օգնականին հայհոյելու համար: «Փյունիկ» ակումբը տուգանվել է 125 հազար դրամով: Վերջինս ֆեդերացիային պետք է վճարի նաեւ եւս 150 հազար դրամ տուգանք՝ «Փյունիկ-2» - «Արարատ-Արմենիա-2» եւ «Էրեբունի» - «Փյունիկ-2» հանդիպումներին որակազրկված ֆուտբոլիստ խաղացնելու համար: «Լոռի ՖԱ» ակումբը 50 հազար դրամով տուգանվել է մարզադաշտում լուսատախտակը բացակայելու, իսկ «Արարատը»՝ ձախ կողային տեսախցիկի տեսագրությունը չներկայացնելու համար: Վերջինս պետք է նաեւ մարի 20 հազար դրամ տուգանք այն բանի համար, որ «Արարատ» - «Ալաշկերտ» հանդիպմանը աջ դարպասի ցանցը պատռած է եղել (ի դեպ, արարատցիներն իրենց տնային հանդիպումներն անցկացնում են «Ալաշկերտին» պատկանող մարզադաշտում): Սակայն, ամենամեծ տուգանքը ստացել է 1-ին խմբում հանդես եկող «Էրեբունի» սպորտային ակումբը, որը 250 հազար դրամ պետք է վճարի ՀՖՖ-ին, քանի որ չի ներկայացել «Երեւանի» հետ առաջնության հանդիպմանը: