«Փաշինյանը մինչև վերջին խազը ոչնչացնում է հանրապետականներին» Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ընտրողներին կոչ է անում ամեն ինչ անել, որ իրենք հայտնվեն երկրորդ տեղում.

«Նոր քաղաքական համակարգում չեն կարող դերակատարում ունենալ այն ուժերը, որոնք հանրապետականի հետ հավասար պատասխանատվություն են կրել»:

Ըստ նրա, յոթերորդ գումարման ազգային ժողովում գործարարներ չպիտի լինեն.

«Նոր քաղաքական համակարգը չի կարող առողջանալ, եթե բիզնես շահեր ու գործարարներ լինեն»:

Հեռուստաբանավեճի ընթացքում ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանին ուղղված հարցն ըստ Մարուքյանի անպատասխան է մնացել.

«Ասե՞ց որն է իր մոտիվացիան, ասե՞ց ինչու է ուզում մնալ քաղաքականության մեջ, էդ տնտեսական հեղափությունը նախկինում թող անեին»:

Նա հիշեցնում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 2000- ականներից երկրորդ քաղաքական ուժն է.

Լրագրողները հետաքրքրվում են՝ իսկ ինչպե՞ս է վերաբերում Էդմոն Մարուքյանը քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը»- ՀՀԿ առճակատմանը, դա օգուտ բերու՞մ է ՀՀԿ-ին.

«Ոչ, ընդհանրապես ոչնչացնում է իրենց մինչև վերջին խազը , իրենք շանսեր չունեն անցնելու»: