Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեբեդ» մասնաճյուղի որեւէ աշխատակից բերման չի ենթարկվել. ՀՀ էլցանցեր

Հասարակություն
08acd4ff876cb4364e4a3eb8abf99797

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին մի շարք լրատվամիջոցների կողմից տեղեկատվություն է տարածվել, այն մասին, որ «դեկտեմբերի 3-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի, Գուգարքի, Տարոնի, ինչպես նաև Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել երկու տասնյակից ավելի անձինք, այդ թվում՝ «ՀԷՑ»-ի տեղական կառույցների մի շարք աշխատակիցներ»:  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ ընկերության «Դեբեդ» մասնաճյուղի որեւէ աշխատակից իրավապահ մարմինների կողմից բերման չի ենթարկվել եւ հարցաքննության չի կանչվել։ Ինչպես բազմիցս հայտարարել ենք, «ՀԷՑ»-ն ապաքաղաքական կառույց է եւ որեւէ քաղաքական գործընթացի չի մասնակցում։   «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ