Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերվել է ձյան տակ մնացած պայմանագրային զինծառայողի դին

Կարևոր լուրեր Հասարակություն
zinvor

ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի պետ գնդապետ Սամվել Ասատրյանը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած։ Մահացած զինծառայողը  1995 թվականին ծնված պայմանագրային սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանն է: Հիշեցնենք, որ Սիսիանում 5 զինծառայողներ մնացել էին ձյան տակ: Նրանցից միայն մեկին չէին կարողանում գտնել։ ..................... Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել հինգ պայմանագրային զինծառայողներ: Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում չորս պայմանագրային զինծառայողներին նույն օրը հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, հայտնաբերվել է ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի դին (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Սիսիանի զ/կ): Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Հայկ Քարամյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:     ՀՀ ՊՆ