A
A
Հայաստանի լողորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Հայաստանի լողորդներ կմասնակցեն դեկտեմբերի 11–16–ը Չինաստանի Հանչժոու քաղաքում կայանալիք լողի աշխարհի առաջնությանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Մասնակիցները կպայքարեն կարճ՝ 25 մետրանոց լողավազանում: Մեր երկրի ներկայացուցիչներից Արթուր Բարսեղյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը հանդես կգան 50մ ազատ եւ բատերֆլայ, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100մ ազատ, իսկ Անի Պողոսյանը` 100 եւ 200 մ ազատ լողաոճերում: Հայաստանի հավաքականի մարզիչ Արմինե Ավետիսյանի սաներն առաջին անգամ հանդես կգան նաեւ 4 × 100մ համալիր էը ազատ ոճի փոխանցալողում: Մեր լողորդները մրցավայր կմեկնեն դեկտեմբերի 7–ին: