Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաղտնալսումը պարտադիր դառնալու է  գործի մաս. Հայկ Ալումյան (տեսանյութ)

Հասարակություն
hayk-nkar

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի համոզմամբ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին քարոզարշավի ելույթներից մեկում սպառնալիքներ է հնչեցրել դատական համակարգի վերաբերյալ: «Մենք գտնում ենք, որ այդ սպառնալիքները , թեև քողարկված էին այլ թեմայի մեջ, բայց իրականում ուղղված էին այն դատավորին և այն դատարանին, որը պետք է պարոն Քոչարյանի վերաբերյալ որոշում կայացնի»: Ըստ փաստաբանի՝ ցանկացած պարագայում նման հայտարարությունները վտանգավոր են: «Իշխանության ճյուղերից և ոչ մեկը չպետք է ճնշում գործադրի դատարանի նկատմամբ, ինչքան էլ, որ կարևոր գործ քննվելուց լինի, ինչքան էլ, որ իշխանության մոտ  ցանկություն լինի, որպեսզի գործը լուծվի որոշակի ձևով և ինչքան էլ մեծ հանրային պահանջ լինի դրա լուծման համար»: Հայկ Ալումյանը անդրադարձավ նաև երեկ համացանցում տարածված Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ ղեկավարի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: «Գաղտնալսումը պարտադիր դառնալու է գործի մաս»,- ընդգծեց նա:  Նշենք, որ վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը որոշելու է վաղը՝ դեկտեմբերի 7-ին: Հայկ Ալումյանը նաև հավելեց՝ անհրաժեշտության պարագայում եվրոպական դատարան կդիմեն: «Մենք հույս ունենք, որ դատարանները կգործեն՝  առանց հաշվի առնելու այդ բիրտ ճնշումները,  թեև ոչինչ չենք բացառում: Մենք պատրաստ ենք պայքարել, անմիջապես դիմել եվրոպական դատարան, եթե ֆիքսենք մեր պաշտպանյալի իրավունքի խախտում»: