Հայաստանի Մ-19 հավաքականին մրցակից բաժին ընկավ Թուրքիայի թիմը

Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել են Եվրոպայի մինչեւ 17 եւ 19 տարեկանների 2019-2020 թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես կգա ընտրական 7-րդ խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Շոտլանդիայի եւ Իսլանդիայի Մ-17 հավաքականները: Ընտրական մրցաշարը կկայանա 2019թ հոկտեմբերի 22-28-ը՝ Շոտլանդիայում:

Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2019-2020 թթ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 1-ին խմբում, որտեղ նրան մրցակիցներ են բաժին հասել Թուրքիայի, Բուլղարիայի եւ Չեռնոգորիայի այդ տարիքային հավաքականները: Այս խմբի ընտրական  մրցաշարը տեղի կունենա 2019թ նոյեմբերի 13-19-ը, Թուրքիայում: