Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՀ-ում գտնվող անձինք արդեն իսկ կարող են օգտվել տեսազանգի հնարավորությունից. ԱՆ

Պաշտոնական
ardaradat

2018 թվականի նոյեմբերի 1-ից օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն: Տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարության և «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում Արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկներն ապահովվել են տեսազանգի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական մեկական սարքավորումներով: Ավելին, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում առկա է երկուսը: Կոչ ենք անում ազատությունից զրկված անձանց օգտվել տեսազանգի իրենց հնարավորությունից և պահպանել արտաքին աշխարհի հետ իրենց կապը: Տեսազանգի տրամադրման կարգին ծանոթանալու, ինչպես նաև տեսազանգից օգտվելուն առնչվող ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել քրեակատարողական համապատասխան հիմնարկի վարչակազմին կամ զանգահարել Արդարադատության նախարարության թեժ գծի 85 00 համարին:           ՀՀ ԱՆ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչություն