Ընտրությունից 3 օր առաջ. Փաշինյանը քննադատում է Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ի ընտրությանը մնացել է 3 օր։

Ո՞ւմ էր ուղղված Դաշնակցության «Ոչ»-ը 2017-ի քվեարկությունից 3 օր առաջ։

Տեր-Պետրոսյանի ո՞ր միտքն էր քննադատում Նիկոլ Փաշինյանը 2017-ի ընտրությունից 3 օր առաջ։

Ո՞ր հարցում էր ընտրողի հետ գործակցություն փնտրում 2017-ի քվեարկությունից 3 օր առաջ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը։

Ո՞վ հացադուլ սկսեց ԿԸՀ-ի դիմաց 2012-ի ընտրությունից 3 օր առաջ։

Ի՞նչ էր պատրաստ կորցնել Գագիկ Ծառուկյանը 2012-ի քվեարկությունից 3 օր առաջ։

2007-ի ընտրությունից 3 օր առաջ ո՞ր քաղաքական ուժը երթ կազմակերպեց դեպի ԱԱԾ շենք։

Ո՞վ էր ընտրակաշառքի փաստեր արձանագրել 2003-ի քվեարկությունից 3 օր առաջ։

Ի՞նչ անհեթեթություն բացահայտեց Սոցիալիստական և կոմունիստական ուժերի միությունը 1999-ի քվեարկությունից 3 օր առաջ։

Որքա՞ն գումար էին ծախսել ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը 1995-ի քվեարկությունից 3 օր առաջ։

Բոլոր հարցերի պատասխաններն՝ առաջարկվող տեսանյութում։

 

Թարմացնենք մեր հիշողությունը, փորձենք ճիշտ պատասխանել վիկտորինայի հարցերին։