Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերացվել են ներմուծման սահմանափակումները Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից

Պաշտոնական
snndi-anvta

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից վերացրել է Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի, միջադիրների ներմուծման ժամանակավոր սահմանափակումները: Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը, ինչպես նաև Նիդերլանդների տնտեսական հարցերի և կլիմայի քաղաքականության նախարարության կողմից ստացված պաշտոնական գրությունը:   Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն