«Լիվերպուլը» 126 տարվա մեջ ակումբային նոր ռեկորդ է սահմանել

Անգլիական «Լիվերպուլը» ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում պարտության մատնելով «Բառնլիին», սահմանել է ակումբի նոր ռեկորդ: Այդ մասին հաղորդում է «Լիվերպուլի Էխո» թերթը:

Անգլիայի ընթացիկ առաջնության առաջին 15 հանդիպումներում «կարմիրները» տարել են 12 հաղթանակ եւ երեք հանդիպում ավարտել ոչ-ոքի: Այդպիսով, այդ երկրի առաջնության 126 տարվա պատմության ընթացքում «Լիվերպուլը» ցույց է տվել իր լավագույն մեկնակը:

Չնայած պատմական նման հաջողությանը, լիվերպուլցիները 15 տուրից հետո Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում են 2-րդ տեղը: Նրանք դեռեւս հետ են մնում էլ ավելի ֆանտաստիկ արդյունք ցույց տված «Մանչեսթեր Սիթիից», որը տարել է 13 հաղթանակ, ոչ-ոքի է ավարտել երկու խաղերը եւ արդեն վաստակել է 41 միավոր: