Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատաքները վերսկսվել են

Պաշտոնական
korea

Դեկտեմբերի 6-ին, ժամը 09:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի ավազանի ջրի մակարդակը իջեցրել են. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 09:58-ին ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը վերսկսել է որոնողական աշխատանքները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: