Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել ՍՈւ 25-ի զոհված օդաչուների ուսումնական թռիչքից (տեսանյութ)

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է  տեսանյութ՝ վթարված ԶՈՒ ՍՈւ 25 ինքնաթիռի զոհված օդաչուների կատարած ուսումնական թռիչքից ու կրակային վարժություններից։

«Տղերքը ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք ու կրակային վարժություն են կատարել։ Կատարել են շատ բարձր մակարդակով ու գերազանց գնահատականով։ Սա մեկ օր առաջվա իրական կադրերն են»,-գրել է նա։