«Ցայգ»-ն ընդդեմ «Շանթ»-ի. հերթական դատական նիստն է կայացել (տեսանյութ)

ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Ցայգ» ՍՊԸ հայցն ընդդեմ Գյումրիում գործող «Շանթ» հեռուստաընկերության գործով դատական նիստը: Ցայգ հ/ը շահերի պաշտպան Արա Ղազարյանը կրկին դատարանին է ներկայացրել հայցի հիմնական պահանջը:Ըստ որի, «Շանթ Գյումրին» հանրապետական հեռուստահեռարձակման անվան տակ,առանձին հեռուստահաղորդումներ է հեռարձակում նաեւ Շիրակի մարզում, որը նախատեսված չէ օրենքով:

Դրանով պատասխանող կողմը միջամտում ու խախտում է «Ցայգ» հեռուստաընկերության ՝ տեղեկատվության եւ գաղափարների տարածման հիմնարար իրավունքը, ինչպես նաեւ ազատ տնտեսական մրցակցության սահմանադրական իրավունքը: «Ցայգ» ՍՊԸ շահերի պաշտպանի տեղեկացմամբ, գործը դեռ ապացույցների հավաքման փուլում է, որոնցից մեկն էլ ներկայացվել է այսօր կայացած դատական նիստին:

Մանրամասն՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում