Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մտահոգ լինել՝ չի նշանակում գնալ այնտեղ, որտեղից եկել ես» (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed

«Իրոք, մտահոգ մարդիկ ընտրելու են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, քանի որ ՀՀԿ-ի կազմն ունի փորձ և բավական գիտելիքներ՝ խորհրդարանում ներկայացվելու համար»,-այս մասին դեկտեմբերի 4-ին «Հայելի» ակումբում տեղի ունեցած բանավեճի ժամանակ, ասաց ՀՀԿ թեկնածու Վահան Բաբայանը: Բանավեճի մասնակիցներ՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանն ու «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը հակադարձեցին Բաբայանին: Վարդանյանն ասաց, որ ՀՀԿ-ն 20 տարի ժամանակ է ունեցել մտահոգվելու համար, իսկ Գրիգորյանը, խոսելով մտահոգ քաղաքացիների մասին, ասաց, որ մտահոգ լինել՝ չի նշանակում գնալ այնտեղ, որտեղից եկել ես: Իր հերթին «Մենք» դաշինքի ներկայացուցիչն ասաց, որ իրենց կուսակցությունը մրցակից ուժերից տարբերվում է իր եւրոպական արժեքներով: «Մեր տնտեսական ծրագրի կետերը իրատեսական են և խոսելուց զատ նաև ցույց ենք տալիս ճանապարհները, թե գումարը որտեղից է գալու»: Նա նշեց նաև, որ կուսակցության ոլորտային առաջնահերթ խնդիրներից մեկը առողջապահությունն է: Իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանն հայտնեց, որ իրենց ընտրելու դեպքում   գյուղատնտեսական վարկերը կլինեն  5-7%-ի սահմաններում, իսկ պարտադիր զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1 տարի: