Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի քանի օրից ՀՀԿ-ն կդառնա պատմություն. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
1-6

«Իմ քայլը»   դաշինքի ռեյտինգային թեկնածու Դավիթ Սանասարյանը քարոզարշավի ընթացքում հասցրել է քայլել 135 կմ,  հասնելով Կենտրոն համայնք: Բակից բակ անցնելով, թեկնածուն լսում է քաղաքացիների բողոքն ու արձանագրում: «Խնդիրներն ավելի շատ վերաբերում են շենքերին, բայց  ես ասում եմ՝ պատգամավորից պետք է ավելին ուզել, բայց իրենք սովոր են, որ պատգամավորը պետք է գա ասֆալտի խոստում տա կամ շքամուտքերը վերանորոգի»: Ըստ Դավիթ Սանասարյանի, քաղաքացիներին եւս մեկ հարց էլ է անհանգստացնում:  «Քաղաքացիներին ավելի շատ անհանգստացնում է, որ ՀՀԿ-ն մասնակցում է քաղաքական թատերաբեմի աշխատանքներին, իրենք ասում են՝  կտրեք դրանց ձայնը: Մենք էլ ասում ենք՝  նրանց ձայնը կտրողը դուք եք, մենք մեր գործն ենք անում»: Դավիթ Սանասարյանը չի կիսում կարծիքը, որ հիմնական պայքարն ընթանում է «Իմ քայլը» դաշինքի եւ ՀՀԿ-ի միջեւ:   «Չկա այդպիսի բան, բայց բնական է եւ մենք եւ ժողովուրդը ՀՀԿ-ի նկատմամբ իր դիրքորոշումը պետք է հայտնի: Տարիներ շարունակ զավթած է եղել  իշխանությունը եւ այն Հայաստանը ինչ մենք հիմա ունենք, այդ նրա արդյունքում է, որ ՀՀԿ-ն եղել է իշխանության: ՀՀԿ-ի հետ անելիք ու ասելիք  չունենք եւ մի քանի օրից նրանք կմնան պատմության մեջ»:  Դավիթ Սանասարյանը հրաժարվել է բանավիճել հանրապետական թեկնածուների հետ: Բանավիճելու փոխարեն պատգամավորի թեկնածուն կցանկանար նրանց հետ դատարանում հանդիպել:  «Բանավիճելու բան չունեմ, մեր երկիրը թալանողների հետ բանավիճելու բան չունեմ»: Դավիթ Սանասարյանը դեռ չգիտի, օրենսդիր մարմնում կշարունակի աշխատանքը, թե գործադիր:  «Վարչապետի հետ կքննարկենք, որտեղ իմ ՕԳԳ-ն բարձր լինի, այնտեղ էլ կլինեմ: Կարեւորը, որ ծառայելու եմ ՀՀ-ին ու մեր ժողովրդին»:  Դավիթ Սանասարյանը նաեւ նկատում է՝ իր պաստառները պոկում են:  «Կոնկրետ ուղղորդված աշխատանք են տանում, պաստառները պոկում են, կամ վրան այլ պաստառներ են փակցնում: Մենք որեւէ չսահմանված տեղում չունենք պաստառ»: Պատգամավորի թեկնածուն վստահեցրեց՝ ընտրություններից հետո իրենք թիմով կօգնեն մաքրել քաղաքը ընտրական պաստառներից: