Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գոյություն ունեցող խնդիրների մասին խոսել ամեն օր, իսկ դեկտեմբերի 3-ին  նշել միայն ձեռքբերումները»

Հասարակություն
zaruhi-batoyan

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Նրանց նկատմամբ ոչ հավասար պայմաններ են եղել տարիներ շարունակ,- ասաց «Իմ քայլը» դաշինքի  պատգամավորի թեկնածու Զարուհի Բաթոյանը ու հավելեց՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նրանք ինտեգրվեն հասարակության մեջ: «Նրանք զրկված են կրթություն ստանալու, աշխատանք ունենալու հնարավորությունից, տեղեկատվության մատչելիությունից, հասարակական, մշակութային, քաղաքական կյանքին մասնակցելու հավասար հնարավորություններից»: Հանդիպման մասնակից հաշմանդամություն ունեցող Էլեն Մկրտչյանն էլ նշեց՝ տրանսպորտային ոչ հարմարավետ պայմանների պատճառով, դպրոցն ավարտելուց հետո որևէ ուսումնական հաստատություն չի դիմել: «Ամեն ինչ սկսվում է ֆիզիկապես անմատչելի քաղաքից, տրանսպորտից, հենց զուտ դրա պատճառով շատ տեղերից  հետ ենք մնում  թե՛ ուսման առումով,  թե՛ հասարակական կյանքի առումով»:   «Իմ քայլ»-ի ծրագրում առանցքային է ներառականության ու հավասար հնարավորությունների սկզբունքը: Պատգամավորի թեկնածուն ներկայացրեց այն անելիքները, որոնք նա պատրաստվում է  խորհրդարան անցնելու պարագայում կյանքի կոչել:  «Ես ուզում եմ արժանապատիվ կյանքի հնարավորություն ստեղծել նախ հաշմանդամություն ունեցող անձանց համար և, իհարկե, նաև բոլոր մյուս քաղաքացիների համար, որովհետև այն միջավայրը, այն մոտեցումը,  որը ներառում է հաշմանդամություն ունեցող անձին, ներառում է նաև  բոլորին»:  Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար թիվ մեկ խնդիրը տեղաշարժվելու մատչելիությունն է: Ընտրություններից հետո Բաթոյանը պատրաստվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին նոր օրենքի նախագծի մշակել:  Բաթոյանը հավելեց, որ  գոյություն ունեցող խնդիրների մասին պետք է ամեն օր խոսել, իսկ դեկտեմբերի 3-ին  նշել այն բոլոր ձեռքբերումները, որոնք ունեցել են:  Ի դեպ, հանդիպման  մասնակիցները երթով  շրջեցին մայրաքաղաքի մի քանի փողոցներով, որպես օրվա խորհրդի մասին իրազեկող միջոցառում: [caption id="attachment_1652146" align="alignnone" width="700"] Members of 'Menq' (We) alliance hold a flash mob in the streets of Yerevan, Armenia[/caption] [caption id="attachment_1652145" align="alignnone" width="700"] Members of 'Menq' (We) alliance hold a flash mob in the streets of Yerevan, Armeniaծ[/caption]