Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանություն Գյումրիում. կասկածվում է ռուսական ռազմաբազայի ծառայողը

Հասարակություն
unnamed-39-1

«Ա1+»-ի տեղեկություններով, օրերս Գյումրիում մի կնոջ սպանության գործով  կասկածվում է ռուսական ռազմաբազայի աշխատակիցը։ Ըստ ականատեսների՝ Գյումրիի Վարդանանց հրապարակի տարածքում ռուս զինվորականը ծեծի է ենթարկել փողոց մաքրող կնոջը, որն էլ ստացած վնասվածքներից մահացել է: Կինը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած: Իրավապահներից ճշտում ենք դեպքի մանրամասները, ինչի մասին կհաղորդենք լրացուցիչ։ Այս պահին ճշտել ենք, որ փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։  Ռուսաստանի   դեսպանատան մամլո ծառայությունը,  անդրադառնալով  Հայաստանի քաղաքացու սպանության մեջ զինծառայողի մասնակցության վերաբերյալ հարցին, համարել է տեղեկատվությունը  չստուգված և չհաստատված տվյալ: «Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք  ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում»,- նշված  է հաղորդագրության մեջ։