Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավոտ. «ՀՀԿ շտաբից 130.000 դոլարի ընտրակաշառք է բաժանվել». Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն
nikol

«Ազատությունը, ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունն ամենեւին չեն վերաբերում միայն քաղաքացիներին, որոնք մտադիր են այս ընտրություններին քվեարկել մեր օգտին, վերաբերում է այն բոլոր քաղաքացիներին, որոնք ընտրություն են կատարում իրենց ազատ որոշմամբ, որեւէ մեկին թույլ չեն տալիս, որ իրեն ասի կամ ուղղորդի: Ընտրություններում ուղղորդելու միայն մի ձեւ կա՝ քարոզարշավն է, լսել կուսակցություններին, քաղաքական գործիչներին ճանաչել ու որոշել՝ ում օգտին ես ուզում քվեարկել»,- այսօր Սիսիանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, ժողովրդավարություն ասելով նկատի չունի միայն այն, ինչ իրենց ձեռնտու է, եթե ասում են ազատություն, նշանակում է ազատություն բոլոր քաղաքացիների համար, որոնք իրենց հետ համաձայն են կամ իրենց հետ համաձայն չեն: Նա հիշեցրեց՝ անցած տարի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ իրենց ներկայացուցիչները ՀՀԿ շտաբում հայտնաբերել էին ապացույցներ, որ ընտրակաշառք է բաժանվել: Նիկոլ Փաշինյանի խոսքով, այժմ այդ գործը մտել է դատարան ու նախաքննական մարմինը ապացույցներ է ձեռք բերել, որ այդ շտաբից 130.000 դոլարի ընտրակաշառք է բաժանվել Կոմիտասի 26 հասցեում, ու ՀՀԿ շտաբից 11 հոգի այսօր ամբաստանյալի կարգավիճակով դատվում է: «Սա ուզում եմ լուրջ ազդակ լինի բոլոր նրանց համար, որոնք մտադիր են որեւէ ապօրինի եղանակով ՀՀ քաղաքացիների կամքը աղավաղելու փորձ անել, նկատի ունեմ բոլորին, կարող է լինեն մարդիկ, որոնք փորձեն արջի ծառայություն մատուցելու համար մեզ համար ձայն ապահովեն, մեզ ոչ մի հարամ ձայն պետք չէ, նույնիսկ այդ եղանակով ստացած ձայնը նվաստացում կլինի ինձ համար, հեղափոխության համար»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով