Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոշոր վթար Սյունիքում. վիրավորներից 2-ը ոստիկաններ են, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հասարակություն
vtar

Ժամը 12:10-ին Երևան –Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Astra մակնիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկանում ենք  shamshyan.com-ից: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սիսիանի հրշեջ-փրկարարները: Հրշեջ- փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Ականատեսները պատմել են, որ վիրավորներից 2-ը ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներ են։ Հոսպտալացված վիրավորներից 3-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: