Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նա երկրորդ աշխարհամարտի ԱՄՆ-ի վերջին վետերան նախագահն էր

Քաղաքականություն
erkir-tsirani

Ջորջ Հերբերտ Ուոկեր Բուշը ԱՄՆ-ի 41-րդ նախագահնէր, Երկրորդ աշխարհամարտի վետերան, բազմավաստակ քաղաքական գործիչ: Ջորջ Բուշ ավագը ծնվել  է  ԱՄՆ-ի  Մասաչուսեթս նահանգի Միլթոն քաղաքում:Երբ սկսվեց Երկրորդ աշխարհամարտը, 18-ամյա պատանին կիսատ է թողնում ուսումը և անցնում ծառայության ռազմածովային ուժերում որպես օդաչու: Պատերազմի ավարտից հետո շարունակում  է  ուսումը, ապա ծավալում տնտեսական գործունեություն:Այնուհետ մտնում է քաղաքական մեծասպարեզ և բեղուն ճանապարհանցնելով՝ 1989 թվականին ընտրվում է ԱՄՆ-ի նախագահ և ղեկավարում է երկիրը մինչև 1993 թվականը: 94-ամյա Ջորջ Բուշ ավագն անցել է քաղաքական երկարատև ու բարդ ուղի՝ իր ներդրումն ունենալով ինչպես ներպետական, այնպես էլ աշխարհաքաղաքական համընդգրկուն գործընթացներում: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ջորջ Հերբերտ Ուոկեր Բուշի մահվան կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ մեծ քաղաքական գործիչների անցած ուղին ու իրենց հայրենիքի առջև ունեցած վաստակն ընդօրինակման արժանի ճանապարհ կուսուցանեն երիտասարդ սերնդին և քաղաքական գործիչներին:   «ԵրկիրԾիրանի» կուսակցություն 2 դեկտեմբերի 2018  Երևան