Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնցքամարտիկներ Դեոնթեյ Ուալդերն ու Թայսոն Ֆյուրին չորոշեցին հաղթողին

Սպորտ
a1boks-2.12.

Լոս Անջելեսում ավարտվեց բռնցքամարտի WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը: Գործող չեմպիոն, ամերիկացի Դեոնթեյ Ուալդերը ուժերը չափեց բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ, որը Վլադիմիր Կլիչկոյին հաղթելուց հետո զրկվել էր չեմպիոնական գոտիներից՝ դրանք չպաշտպանելու պատճառով: Մրցամարտի առաջին 9 ռաունդները հիմնականում անցան եվրոպացի բռնցքամարտիկի առավելությամբ, սակայն վերջին երեքում ռինգի տերը տիրեց նախաձեռնությանը եւ երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին: Թայսոն Ֆյուրին երկու դեպքում էլ ուժ գտավ ոտքի կանգնելու եւ շարունակեց պայքարը: Այդպիսով, աշխարհի չեմպիոնն իր կարիերայում երկրորդ անգամ չկարողացավ նոկաուտի ենթարկել իր մրցակցին: Ավելին, նրան այս անգամ չհաջողվեց անգամ հաղթանակ տանել, քանի որ մրցավարներից մեկը միավորներով առավելություն տվեց Ֆյուրիին՝ 114:110, մյուսը՝ Ուալդերին՝ 115:111, իսկ երրորդ մրցավարը ոչ-ոքի արձանագրեց՝ 113:113: Ամերիկացի բռնցքամարտիկը պաշտպանեց իր տիտղոսը, սակայն նա պետք է եւս մեկ անգամ հանդիպում անցկացնի բրիտանացու հետ, քանի որ չի հաղթել նրան: