Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Մովսիսյանը՝ վետերան շախմատիստների աշխարհի չեմպիոն

Սպորտ
sport-chess-senior

Սլովենիայի Բլեդ քաղաքում ընթացող շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում այսօր կայացան վերջին՝ 11-րդ տուրի հանդիպումները: Հայաստանը ներկայացնող Կարեն Մովսիսյանը ոչ-ոքի խաղալով հոլանդացի Մարկ Վան դեր Վերֆի հետ, վաստակեց 8,5 միավոր: Նա Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Բագատուրովի հետ բաժանեց 1-2-րդ տեղեորը, սակայն լրացուցիչ գործակիցներով ճանաչվեց առաջնության հաղթող և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Մրցանակային 3-րդ տեղերը զբաղեցրեց Վրաստանի մյուս մասնակիցը՝ Զուրաբ Ստուրուան: