Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հայտարարությունը

Քաղաքականություն
arsen

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիան հայտնում է իր աջակցությունը առողջապահության նախարարին, նոր կառավարությանը և նոր Հայաստանին: Խոսելով թվերի լեզվով` 100 տոկոսով սատարում ենք: Մենք հասարակական, ոչ կառավարական, ըստ էության` չքաղաքականացված կազմակերպություն ենք: Սակայն, երբ կշեռքի նժարին դրված է երկրի` բոլորիս ապագան, մենք առաջին հերթին քաղաքացի ենք, ովքեր իրավունք չունեն անմասն մնալու»,- ասվում է հայտարարության մեջ: