Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանին» ընդդեմ Սերժ Սարգսյանի դատական նիստը տեղափոխվեց հաջորդ տարի

Հասարակություն
Zaruhi

2018 թվականի ապրիլի 25-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին՝ Հայաստանի Հանրապետությունում Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավորների և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացման դեպքերի առթիվ: 2018 թվականի մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի անգործությունը` քրեական գործի հարուցումը մերժելը, բողոքարկվել է դատարան: 2018 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` Ավան նստավայրում (հասցե` Երևան, Գյուլիքևխյան 20, նախագահող դատավոր` Արմեն Վարդապետյան) տեղի ունեցած դատական նիստը հետաձգվեց: 2018 թվականի ապրիլի 25-ին տրված Հաղորդումը հանցագործության մասին ոչ միայն քրեաիրավական գնահատականի չի արժանացել Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնավարման ընթացքում, այլ նաև անգործության վերացման բողոքարկման դատական քննությունը տեղափոխվեց 2019 թվականի հունվարի 8, ժամը 16:00-ին:   «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 29 նոյեմբերի 2018 Երևան