Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ թե Բաղրամյան 26-ից, այլ հասարակությունն է ճնշումներ գործադրում դատարանների վրա. Հայկ Ալումյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Hayk-Qoch

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով դատարանների վրա ճնշումներ են գործադրվում. «ճնշումները միայն Բաղրամյան 26-ից զանգերը չեն, առաջ այդպիսի դեպքեր շատ էին պատահում, մենք դրան դեմ էինք, ներկայիս ճնշումներն աննախադեպ են, դրանք հասարակության կողմից են»: Ըստ նրա հասարակական տրամադրությունները շատ վտանգավոր են. «Փաշինյանը ոնց ժողովրդին տարավ ԱԺ, կարող  է մի օր էլ բերել ու պաշարել դատարանը»: Ըստ Հայկ Ալումյանի ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսումը կարելի է կապել ցանկացած մեկի հետ, քանի դեռ ապացույցներ չկան. «Ամեն մարդ կարող է յուրովի մտածել, պետական քննչական ապարատը նրա համար է, որ ճշմարտությունը բացահայտի»: Ալումյանի խոսքով, եթե Ռոբերտ Քոչարյանը կապ ունենար գաղտնալսման հետ, վաղուց բացահայտված կլիներ: Լրագրողները նշում են, որ այնուամենայնիվ, գաղտնալսումը փորձում են ի պաշտպանություն Քոչարյանի օգտագործել. «Մենք ամեն ինչն ենք փորձում օգտագործել, ընդհուպ մինչև քննիչների վրիպակները»,- ասում է Ալումյանը: