Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չորս նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. Երևանի  հիմնադրման 2800-ամյակը» թեմային

Կարևոր լուրեր Պաշտոնական
news154349391472181291120181

Նոյեմբերի 29-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց չորս նամականիշով  գեղաթերթիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը»  թեմային: Գեղաթերթիկի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Գեղաթերթիկի վրա ներկայացված է հատված մերօրյա Երևան քաղաքի գիշերային  համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին: Նամականիշերի պատկերները ներկայացված են՝ ըստ ժամանակագրության. Էրեբունի քաղաքի պեղված հատակագիծը, Ամիրյան փողոցի մի հատված՝ լուսանկարված 1920-ական թվականներին, Երևանի երկաթուղային կայարանի շենքը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն