Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարի թաղի ցուցարարներ՝ Բոյաջյանի, Ադամյանի ու Ավետիսյանի նկատմամբ ևս համաներում կիրառվեց. ՀՔԱՎ

Հասարակություն
hqav

2018թ. նոյեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ա. Դանիբեկյանի նախագահությամբ, համաներմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը Սարի թաղի ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի նկատմամբ:  Հրաչյա Բոյաջյանի պաշտպան,  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը դատարանի որոշումն ստացել է երեկ՝ նոյեմբերի 28-ին:  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կիրառել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված ՀՀ օրենքն ու կարճել նրանց դեմ 2016թ. հուլիսին հարուցված քրեական գործը:  Ավելի վաղ՝ 2018թ. հունիսի 26-ին պաշտպանների միջնորդությամբ դատարանն ազատել էր նրանց կալանքից և խափանման միջոց կալանքը փոխարինել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով:  Դատախազ Գ. Գևորգյանը դատարանի այդ որոշումը Հրաչյա Բոյաջյանի մասով բողոքարկել էր վերաքննիչ դատարանում՝ պատճառաբանելով, թե քննության ընթացքի վրա նրա ազդելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականություն դեռևս կա: Սակայն 2018թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ա. Նիկողոսյանի նախագահությամբ, մերժել էր դատախազի վերաքննիչ բողոքը և փաստել, որ գործի քննությանը խոչընդոտելու հավանակությունը զգալիորեն նվազեցված է:  ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը 2018թ. նոյեմբերի 16-ին 150.000 ՀՀ դրամի չափով նյութական վնասի փոխհատուցում էր պահանջել Հրաչյա Բոյաջյանից, Արման Ադամյանից ու Ժորա Ավետիսյանից: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ