Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշխատանքի գլխավոր արգասիքը պետք է լինի ոչ թե տառապանքը, չարչարանքը, այլ՝ հաճույքը» (տեսանյութ)

Քաղաքականություն
Nikol

Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում մանրամասնեց տնտեսական հեղափոխություն ասվածը: «Աջակցենք ձեզ, որպեսզի դուք ձեր աշխատանքի արդյունքում ավելի մեծ եկամուտներ ունենաք»,- այսպես սկսեց Փաշինյանը: Շարունակելով՝ ասաց. «Երբ որ ասում ենք աշխատանքի խրախուսում, նկատի ունենք, որ պետք է աշխատանքը խրախուսենք, որպեսզի մեր երկրում աշխատող մարդիկ առավել շատ լինեն, նաև նկատի ունենք աշխատանքի պայմանները»: Փաշինյանը հավաստիացրեց, որ իրենց քաղաքական նպատակը արդարությունն է: Իր քաղաքական թիմը, ըստ Փաշինյանի, ուզում է այնպես անել, որ աշխատանքի գլխավոր արգասիքը լինի ոչ թե տառապանքը, չարչարանքը, այլ՝ հաճույքը. ստեղծագործական հաճույքը, վայելքի, արդյունք ստանալու հաճույքը:  «Մենք 2019 թվականին հարկերն իջեցնելու ենք: Վարդենիսում տարեկան 20 միլիոն դրամի շրջանառություն ունեցող բոլոր օբյեկտներն ազատվելու են հարկերից: Բայց իրենք, անպայման, պետք է ՀԴՄ խփեն, որ տարվա վերջում տեսնենք՝ ինքը 20 միլիոն ա, թե 50 միլիոն»,- մանրամասնեց նա: Փաշինյանն ասաց, որ ընկերություններ կան, որոնք այս արտոնությունները չարաշահում են: «Ասենք օրինակ՝  մեծ օբյեկտ է, ՀԴՄ չի խփում: Տարվա վերջում իր շրջանառությունը 1 միլիարդ ա, 500 միլիոն ա, վերջում գնում ցույց ա տալիս՝ 10 միլիոն ա ու ասում՝ «Դե ես հարկերից ազատված եմ»»: «Իմ քայլի» վարչապետի թեկնածուն պնդեց, որ այդ քայլով  ընդհանուրից են գողանում:   «Ես գործարարներին եմ դիմում: Աշխատողներին եմ դիմում: Դուք ձեր նկատմամբ պետք ա ավելի խիստ լինեք, քան՝ հարկային տեսչությունը: Հարկային տեսչությունը, ի՞նչ, գա ձեր գլխին կանգնի, որ դուք ձեր ընտանիքից, ձեր հայրենիքից ինչ-որ բան թաքցնում եք, թե՝ չէ»,- հարցադրում արեց նա: