Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներդրումները, թեև կարևոր են, բայց ամենևին էլ առաջնային չեն. Բ. Թունյան

Քաղաքականություն
rob-1

ՀՅԴ պատգամավորի թեկնածու Սուրեն Պարսյանը քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև քննարկման ժամանակ նշեց, որ իրենց ծրագրի սոցիալական մասը մարդկանց վրա ներդրումներ անելն է. «Մենք հաշվարկներ ունենք՝ ինչպես կարող ենք կրթությունը, ընդ որում նաև բարձրագույնն անվճար դարձնել, մեծ գումարների մասին չէ խոսքը, անվճար պետք է լինի նաև առողջապահությունը»-ասում է նա։ Ներդրումներ բերելու մասով նա կարևորում է իրենց ծրագրով նախատեսված պրոգրեսիվ հարկման համակարգը. «Իմ քայլը» դաշինքի պագամավորի թեկնածու Բաբկեն Թունյանը նույնպես կարևորումն մարդկային կապիտալին ուղղված միտումները. «Մարդկային կապիտալի առումով այդքան էլ լավ վիճակում չենք, եթե նախկին միտումներով շարունակվի, տարիներ անց չենք կարող մրցակցել ոչ միայն միջին կենսամակարդակ ունեցող երկրների, այլև նույնիսկ ԱՊՀ երկրների հետ»։ Ըստ նրա, ներդրումները, թեև կարևոր են, բայց ամենևին էլ առաջնային չեն։ «Լուսավոր Հայաստան կուսակցության» թեկնածու Արկադի Խաչատրյանն էլ նշում է, որ հարկային համակարգի նկատմամբ ներդրողը պիտի վստահություն ունենա. «Հարկային համակարգը ոչ թե պիտի մահակ լինի պետության ձեռքում, այլ գործիք՝ գործընկերային հարաբերություններ հաստատելու համար»։ «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արայիկ Այվազյանը կարևորում է իրենց ծրագրի եվրոպամետ ուղղվածությունը, իսկ ներդրումներ բերելու համար ըստ նրա, անհրաժեշտ է, որ պետությունը երաշխիքներ տա, որ ներդրողը խնդիրներ չի ունենա. «Պիտի պայմանավորվի Հարավ-կովկասյան երկաթուղիների հետ,  ներդրողին ասի, որ խնդիր չես ունենա, նույնը էլեկտրացանցի մասով և այլն»։