Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիդիանը հնարավորություն է ստացել իրականացնել ձմեռացման աշխատանքներ Ամուլսարում  

Պաշտոնական
unnamed-1

Լիդիանը տեղեկացնում է, որ ժամանակավոր մուտքի հնարավորություն է ստացել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածք՝ տեխնոլոգիական եւ շարժական սարքավորումները ձմեռային շրջանին նախապատրաստելու և կոնսերվացնելու համար: Այս աշխատանքներն իրականացվում են սարքավորումներին հասցվող վնասը նվազեցնելու և ծրագրի տարածք մշտական մուտք ապահովելուց հետո շինարարական, հանքարդյունաբերական ու շահագործման աշխատանքների վերսկսման արդյունավետությունն ապահովելու համար:   «Ապօրինի շրջափակումների պատճառով Լիդիանը 2018թ. հունիսի վերջից մուտք չունի ծրագրի տարածք՝ աշխատանքներ իրականացնելու համար: Մինչ մենք շարունակում ենք աշխատանքը կառավարության բոլոր օղակների հետ՝ ստեղծված իրավիճակի համար մշտական լուծում գտնելու ուղղությամբ, մենք նաև գնահատում ենք ընկերության ֆինանսական, ռազմավարական եւ իրավական այլընտրանքները: Այս ընթացքում կարևոր է գույքը ձմեռային շրջանին նախապատրաստելը: Սա դրական քայլ է,  մինչ մենք աշխատում ենք ծրագրի տարածք մշտական մուտք ապահովելու ուղղությամբ»,- ասել է Լիդիանի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն: