Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարի է ենթարկվել«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի որդին. Shamshyan.com

Հասարակություն
aram-1

Նոյեմբերի 26-ին ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մխչան գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 40-ամյա Արմեն Պողոսյանի վարած ГАЗ 2705 մակնիշի 013 ՏԼ 25 համարանիշի և Արարատ գյուղի բնակիչ, 25-ամյա Գուրգեն Սարգսյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 07 ՏԼ 777 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն: Nissan Pathfinder-ի վարորդը Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի որդին է: