Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն և Արցախը սննդի անվտանգության ոլորտում կաշխատեն համակարգված

Տնտեսություն
DSC_2868

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Արցախի Հանրապետության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության, պեստիցիդների օգտագործման, սննդային հավելումների վերահսկման, կենդանիների համարակալման, սննդամթերքի անվտանգության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման և այլ հարցեր: Արցախի ՍԱՊԾ պետը կարևորել է հայկական երկու հանրապետություններում սննդամթերքի անվտանգության ոլորտում ծրագրերն ու միջոցառումները զուգահեռ իրականացնելու անհրաժեշտությունը: ՀՀ ՍԱՏՄ ղեկավարը պատրաստակամություն է  հայտնել Արցախի գործընկերներին փոխանցել արդեն ներդրված համակարգերի ու ծրագրերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ու փորձը: «Մեր մասնագետները պատրաստ են ուղղորդել, աջակցել ու անել հնարավորը, որ խնդիրները ճիշտ լուծումներ ստանան»,- հավաստիացրել է Գեորգի Ավետիսյանը: Երկու հանրապետությունների սննդամթերքի անվտանգության պատասխանատուները հանդիպումն ամփոփել են առաջիկա սերտ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությամբ:   Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն