Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջազգային ներդրողներին ուղղված կարգախոս՝ «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» (տեսանյութ)

Տնտեսություն
2-16

«Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը». գյուղատնտեսություն Բիզնես Արմենիան հրապարակել է գյուղատնտեսության ոլորտի ներդրումային առավելությունները ներկայացնող մարքեթինգային փաթեթը։ Այն ուղղված է միջազգային ներդրողներին, ներկայացվում է «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։ Բիզնես Արմենիայի հետազոտության համաձայն, ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը կոնյակի ամենախոշոր արտահանողն է, աշխարհում՝ 6-րդը։ Խմիչքին է բաժին հասնում արտահանման 11 տոկոսը, վերամշակված սննդամթերքին՝ 4.5 տոկոսը։ Անցած տարի կոնյակի արտահանումն աճել է 40 տոկսով, գինունը՝ 80 տոկսով։ Գյուղատնտեսական ոլորտում պետությունը մի շարք խթանման ծրագրեր է իրականացնում և հարկային արտոնություններ է տրամադրում. սուբսիդավորում է վարկերի տոկոսադրույքները, խոշոր ներդրումների դեպքում հետաձգում ԱԱՀ-ի վճարումը, կրճատում է շահութահարկը և այլն։ Ոլորտի գրավչությունների շարքում նշվել է նաև փաստը, որ CNN-ը Վայոց Ձորը դասել է աշխարհի լավագույն 15 գինեգործական վայրերի շարքում։ Հաջողության պատմությունների շարքում են «Արարատ», «Noyan» և «Կարաս» ապրանքանիշերի օրինակները։   Տեսանյութի հայերեն տեսքտը, ոլորտային հետազոտությունը, հաջողության պատմությունները Բիզնես Արմենիայի պաշտոնական կայքում են կամ Select Armenia-ի հարթակներում։   Հանրային կապերի թիմ