Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Թեղուտի հանքը վերագործարկելու մասին (տեսանյութ)

Տնտեսություն
hanq1

ԷկոԼուր ՀՀ բնապահպանության նախարարությունն այլևս չունի վերահսկողական ֆունկցիա Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ: Այս մասին նոյեմբերի 23-ի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Ըստ նրա` գնահատականները պետք է տան Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: «Թեղուտի հանքավայրի վերաբերյալ կազմակերպության կողմից վերջին պաշտոնական պարզաբանումների համաձայն՝ պատվարի հետ կապված կան որոշակի տեխնիկական խնդիրներ, և այդ պարագայում նրանք չեն կարող շահագործում իրականացնել: Կարծում եմ՝ պատվարի տեխնիկական մասով Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև պետք է որոշակի պարզաբանում տա: Վերահսկողական ֆունկցիա Բնապահպանության նախարարությունը չունի, առնչվում է լիցենզիաների, թույլտվությունների և տրված համաձայնությունների շրջանակներում: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների տարեկան պլանում պետք է լինի «Թեղուտ»-ը, որի արդյունքում արդեն կտրվի տեղեկատվություն՝ ինչ վիճակ է», - ասաց Էրիկ Գրիգորյանը: Նշենք, որ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհուրդը ռոտացիոն կարգով նախագահում են այդ ոլորտների քաղաքականությունը մշակող մարմինների ղեկավարները կամ նրանց տեղակալները` հաջորդաբար տարին մեկ պարբերականությամբ: Այս տարի խորհուրդը նախագահում է ՀՀ բնապահպանության նախարարը: Բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանից հետո խորհրդի նախագահն է Էրիկ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց: ............................ Ազատությունը գրում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Թեղուտի հանքը վերագործարկելու մասին:

Թեղուտի հանքավայրի աշխատանքից ազատված աշխատակիցները հանքի վերաբացման մասին ծանուցումներ կստանան։
Հանքի սեփականատեր դարձած ՎՏԲ բանկը համաձայնության է եկել Ռուսաստանում իր հզորությամբ երկրորդ «Ռուսական պղնձաձուլական ընկերության» հետ: Ընկերության, ՎՏԲ բանկի, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանի և կառավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հանքը վերագործարկելու մասին։ Կառավարությունում տեղի ունեցած քննարկումներից հետո գործի նախաձեռնողները Ալավերդի քաղաքում հանդիպեցին հանքավայրի արդեն գործազուրկ դարձած աշխատակիցներին։ Հանդիպման ընթացքում հանքը վերաբացելու պատասխանատվությունն ստանձնած Նորայր Պետրոսյանը աշխատակիցներին ասաց. - «Մենք Թեղուտում հանդիպել ենք կադրերի բաժնի վարիչի, շահագործման պետի, ովքեր որ այսօր կան ու ներկա մարդիկ կան, որ ներկա են եղել տղերքից, մեր աշխատողներից։ Բոլոր այն աշխատողները, որ ազատվել են աշխատանքից Թեղուտի կոմբինատից երկուշաբթի-երեքշաբթի ծանուցում կստանան՝ վերադառնալու և գործի ընդունվելու։ Նորայր Պետրոսյանը շեշտում է, որ նախկին սեփականատիրոջ՝ «Վալլեքս» ընկերության, ՎՏԲ բանկին թողած 380 միլիոն դոլարի պարտքի պայմաններում դժվար է հանքից եկամուտ ակնկալել, բայց կառավարության հետ ունեցած պայմանավորվածությունների համաձայն, բոլոր դեպքերում պատրաստ են հանքը վերաբացել։ «Երբ հաշվարկ կատարեցինք, պարզվեց, որ Թեղուտի այսօրվա պաշարները չի հերիքում ՎՏԲ-ի պարտքը փակելու։ Բայց մինչ այդ ես հանդիպել էի մեր վարչապետի հետ ու խոստացել էի, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի Թեղուտի կոմբինատը աշխատի։ Անկախ նրանից մենք դրա մեջ փող ունեն թե չունենք, ես խոսել եմ վարչապետի հետ, ես չեմ կարա սուտ խոսեմ։ Մենք դա պետք է վերաթողարկենք։ Ոչ մի բառի վրա իմ ասած, խնդրում եմ չկասկածեք», - նշեց գործարարը։ Ավելին՝ այստեղ