Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բալասանյանը փորձարկել է նվեր ստացած կամազը (տեսանյութ)

Մարզեր
Untitled-21

Գյումրու համայնքապետարանի բնակկոմունալ տնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանություն բաժինը համալրվեց եւս երկու ինքնաթափ մեքենայով:Նոր ինքնաթափերը ձեռք են բերվել կառավարության աջակցությամբ: Գումարի 53 տոկոսը համայնքային բյուջեից, 47-ն էլ կառավարության միջոցներից է տրամադրվել ծրագիրը կյանքի կոչելու համար: Պահանջվել է մոտ 120 միլիոն դրամ՝ ավտոմեքենաների ձեռքբերման համար: Այսքանով, սակայն, ծրագիրը չի ավարտվում, եւս երեք մեքենա Գյումրի կբերվի: Այդ կերպ աղբահանության գործընթացն առավել կգարգավորվի , քանի որ եղած աղբատար ավտոմեքենաները հին էին եւ չէին արդարացնում իրենց: Քաղաքի համար նոր աղբամաններ նույնպես կգնվեն, դրանք տարբեր թաղամասերում կտեղադրվեն արդեն հաջորդ տարի:անյութում Մանրամասն՝«Ցայգ» ՀԸ տեսանյութում