Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողի պաշտպանված աշխատանքն այլակարծության կարևոր երաշխիք է. Արման Թաթոյան

Պաշտոնական
1-10-1

«Երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է: Սրա հետ էլ ուղղակիորեն կապվում է այլակարծության խթանումը»,- այս մասին «Խոսքի ազատություն. որտե՞ղ են սահմանները» սեմինար-փորձագիտական քննարկմանը բացման խոսքում ասել է Արման Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանն այլակարծության խթանման հարցում բարձր է գնահատել լրագրողների դերը, քանի որ նրանց միջոցով է քաղաքացին պատկերացում կազմում հանրային մարմինների ու այդ մարմինները ներկայացնող պաշտոնատար անձանց աշխատանքի մասին: Այդ կերպ է երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և Հայաստանում Եվրոպականմիության պատվիրակության համատեղ կազմակերպած միջոցառմանն Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել վերջին ամիսներին սոցիալական ցանցերում վիրավորանքի ու ատելության խոսքի տարածվածության վերաբերյալ: