Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ. ՀՀ քաղաքացին փորձել է թմրանյութ ներկրել

Պաշտոնական
pek-2

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ոստիկանության Կապանի բաժնի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղ նոյեմբերի 22-ին իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները`Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Դ.Ս.-ին անձնական զննման ենթարկելու նպատակով «Ագարակ» սահմանային անցակետից տեղափոխել են Մեղրիի բժշկական հաստատություն: Արդյունքում վերջինիս մարմնից դուրս է հանվել պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված42 գրամ սև գույնի զանգված: Դ.Ս.-ի հայտարարության համաձայն՝ այն«ափիոն» տեսակի թմրանյութ է: ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՊԵԿ տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժին