Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Աշոտյանի սև ու սպիտակ կարգախոսները (տեսանյութ)

Հասարակություն
Ashotyan_1

Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան ետնանակարը թարմացրել է՝ եթե մտահոգ ես՝ ընտրիր հանրապետականին, գրառումով: Որն, ինչպես իր ուղիղ եթերում տեղեկացրեց Աշոտյանը, Հանրապետական կուսակցության կարգախոսն է: Կարգախոսը միանգամից աչքի է ընկնում ընտրված գույներով. սեւ եւ սպիտակ: Հանրապետականն իրենց ընտրելու եւս մի քանի հանգամանքներ ներկայացրեց. «Եթե մտահոգ ես ՀՀ անվտանգությամբ՝ ընտիրի հանրապետականին, եթե մտահոգ ես Արցախի ապագայով՝ ընտրիր հանրապետականին, եթե մտահոգ ես սահմանների ամրությամբ՝ ընտրիր հանրապետականին: Եթե մտահոգ ես բանակի մարտունակությամբ՝ ընտրիր հանրապետականին: Եթե մտահոգ ես ավանդական արժեքների այլասերումով՝ ընտրիր հանրապետականին, եթե մտահոգ ես գների թանկացումով՝ ընտրիր հանրապետականին, եթե մտահոգ ես անորոշ ապագայով, նույնպես ընտրիր հանրապետականին: Եթե մտահոգ ես աշխատանքդ կորցնելու վտանգով՝ ընտրիր հանրապետականին: Ի դեպ, հանրապետականներն առիթը բաց չեն թողնում գործող իշխանություններին ասելու, որ դեռ քարոզարշավը չսկսած իրենք արդեն զբաղվում են դրանով: