Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր նամականիշ՝ նվիրված «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային

Քաղաքականություն
namakanish

2018 թվականի նոյեմբերի 22-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնի շենքում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային: Նամականիշն ունի 100 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: Փոստային նամականիշի վրա պատկերված են «Ժամանակ» օրաթերթի հիմնադիրները՝ Միսակ և Սարգիս Գոչունյան եղբայրները: Նամականիշի վրա նաև ներկայացված են «Ժամանակ» օրաթերթի հին շենքը և լոգոտիպը: Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակարատ Արմեն Արզումանյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:   «Ժամանակ» օրաթերթը Ստամբուլում լույս է տեսնում 1908 թվականի հոկտեմբերի 28-ից և հայ աշխարհի ամենահին օրաթերթն է, որը առանց ընդհատումների շարունակում է տպագրվել:     Թողարկման օրը` 22 նոյեմբերի 2018թ. Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան Տպարանը` Cartor, Ֆրանսիա Չափսերը` 40,0 x 30,0 մմ Տպաքանակը՝ 30 000 հ.           «Հայփոստ» ՓԲԸ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ