Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչքան խելքը գլխին կադրեր ունի, էդ հլը մեր իշխանությունից են եկել. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
Eduard-Sharmazanov

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պնդում է՝ նախկին իշխանությունը գնացել է, իրենք այսօր ընդդիմություն են: Եւ հասարակությանը հուզող ամենասուր հարցեր բարձրացնողները ոչ թե լրագրողներն են, այլ ինքը: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Շարմազանովը. «Թող իրանք մեր արածի մի տոկոսը անեն, ճանապարհներ սարքեն, մշակույթի տներ սարքեն, իսկանդերներ բերեն, Հայաստանի անվտանգությունն ապահովեն, դպրոցներ կառուցեն, եկեղեցու պատմություն մտցնեն»,-ասաց Շարմազանովը: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակը չհերքեց, որ Հայաստանում եղել են կոռուպցիոն դրսեւորումներ, հավելելով, որ նման երկիր անգամ չկա, որտեղ կոռուպցիոն երեւույթներ չկան. «Մեր նոր իշխանությունը եկավ իշխանության բացի մերժիր, туда сюда, նաեւ կոռուպցիա, թալան, համատարած թալանել են էս երկիրը: Հիմա հարց եմ տալիս հռետորական. հնարավո՞ր է՝ համատարած կոռուպցիա առանց բանակի, հնարավո՞ր է՝ համատարած կոռուպցիա առանց նախագահի վերահսկողական ծառայության եւ հարկային ծառայության: Հնարավոր է՝ համատարած կոռուպցիա առանց ԱԱԾ-ի, հնարավոր է՝ համատարած կոռուպցիա առանց ոստիկանության, հնարավոր չի, չէ՞: Եթե մի պետությունում կա ալան-թալան ու համատարած է, ուրեմն այդ մարմինները պետք է թաթախված լինեն կոռուպցոին սկանդալների մեջ: Եթե ինքը Դավիթ Տոնոյանին նշանակում է Պաշտպանության նախարար, ուրեմն բանակում կոռուպցիա չի եղել: Որովհետեւ համատարած կոռուպցիա չի կարող լինել մի նախարարությունում, որի առաջին տեղակալը կոռոիպցիոն սկանդալի մեջ չկա... Եթե Հունան Պողոսյանին դու նշանակում ես մարզպետ, ուրեմն դու ընդունում ես, որ Ոստիկանությունում համատարած թալան չի եղել: Ուրեմեն՝ ախպեր ջան, եթե նշանակել ես, ինչքան խելքը գլխին կադրեր ունի, էդ հլը մեր իշխանությունից են եկել»: