Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հիմա պետք է վարի «դուխով և խելքով» քաղաքականություն. Ա. Բաղդասարյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
artur

«Օրինաց երկիրը» մասնակցում է արտսհերթ խորհրդարանական ընտրություններին մի շարք նկատառումներից ելնելով. «Մենք առաջինն ենք հայտարարել, որ հեղափոխությունը կապիտալիզացնելու համար ընտրություններ են պետք, պատճառ է նաև երկրի ռազմավարական զարգացման տեսլականի բացակայությունը»-ասում է ՕԵԿ նախագահ և համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը։ ՕԵԿ-ն ընտրություններին մասնակցում է Օրինականություն, արդարություն, ապահովություն կարգախոսով. «Մենք ներկայացնում ենք 50 կոնկրետ քայլ, որոնք կօգնեն կառուցել նոր Հայաստան»,-նշում է Սրթուր Բաղդասարյանը։ Կուսակցությունը հույս ունի, որ կարժանանա ժողովրդի վստսհության քվեին. «Մենք մեծ ներուժ ունենք մեր հայրենիքն սռաջ տանելու համար»։ Ըստ նրա՝ Հայաստանը հիմա պետք է վարի «դուխով և խելքով» քաղաքականություն։ Լրագրողները հետաքրքրվում են՝ նախկինում իշխանական կոալիցիայի մասը լինելը չի՞ վանի ժողովրդին. «Արել ենք սխալ, ներողություն ենք խնդրում ժողովրդից, եթե սխալվել ենք, բայց այդ սխալի արդյունքում է, որ ձեր երեխան անվճար գնում է մանկապարտեզ, որ հազարավոր մարդիկ ստացան իրենց ավանդները»։ Ըստ նրա ՀՀԿ-ն իրական ընդդիմություն լինել չի կարող, քանի որ 20 տարի շարունակ իշխանություն է եղել։