Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հասարակությանը պետք է տեղեկացված դարձնել կառավարական հաճույքների մասին» (տեսանյութ)

Քաղաքականություն
aj

 Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: ԱԺ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն երեկ՝ առաջին ընթերցմամբ ընդունված երկու նախագծերը: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը: ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը կոչ արեց դեմ քվեարկել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Աշոտյանի խոսքով՝ ինքը, հանրապետական խմբակցության աջակցությամբ փորձում է այսօրվա կառավարությանը դարձնել ավելի հաշվետու: «Այսօրվա կառավարության ծախսերը դարձնել ավելի հասանելի, եւ մեր հասարակությանը ավելի տեղեկացված դարձնել կառավարական հաճույքների կամ փոխադրումների մասին: Առաջին անգամ մերժեցին, շատ կներեք զավեշտալի պատճառաբանությամբ՝ ասելով, որ, եթե կառավարությունը սահմանի կարգը, ոչ թե վարչապետը դա անի, այլ կառավարությունը կխախտի օպերատիվությունը, որովհետեւ բազմաթիվ օպերատիվ հարցեր կան: Երկրորդ մերժումն էլ ավելի անընդունելի է , առաջարկը հետեւյալն էր. ով գնաց այդ ուղղաթիռով կամ ինքնաթիռով հինգ օրվա ընթացքում անուն-ազգանունը, նպատակը, ծախսը տպեք»,-ասաց Աշոտյանը: Հանրապետական պատգամավորի առաջարկները մերժվել են, Աշոտյանը կարծում է, որ կառավարության կողմից մերժումը քաղաքական նպատակներով է: